Ճիշտ ասած իրոք մենք հայերս հոգնել ենք միջազգային կառույցների վերացական, ստանդարտ, դատարկ ելույթներից , ձևակերպումներից ոչինչ չասող ձեր բանաձևերից: Այսօր էլ հաստատ կլսենք նման մի բան: Անհրաժեշտ է միջազգային հանրության հստակ արձագանքը արդեն իսկ հաստատված Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին:Ադրբեջանի ղեկավարությանը պետք է պատժել պատերազմական հանցագործության, ահաբեկչության համար և կիրառել պատժամիջոցներ:
Եթե դուք դա չեք անում, ուրեմն այսօրվա համար դուք եք մեղավոր ձեր պետություններով հանդերձ: Դուք չեք սանձահարում 25 տարի պատերազմի կոչեր հնչեցնող ադրբեջանական պետությանը: Ոչնչով չեք պատասխանում Ադրբեջանի պետական ահաբեկչության և էթնիկ զտումների քաղաքականությանը, առավել ևս ինչ ինչ շահերից ելնելով հովանավորում էիք նրան.. երկակի ստանդարտներ օգտագործում (եվրոպայում անկախության ձգտող ազգը կարող է ինքնորաշվի ու ճանաչվի, իսկ մեր տարածաշրջանում ո՞չ) և դա բերեց նրան, որ մեզ հիմա պետք է հանգիստ թողեք - հիմա ագրեսորին սանձահարելու հերթը մերն է: Մենք կարող ենք անել դա! Որովհետև նա 22 տարի հետո կրկին ագրեսայի է ենթարկում իր բնօրանում խաղաղ ապրող ժողովրդի՝ դուք լռում եք:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, երբևէ իրավականորեն չի հանդիսացել Ադրբեջանի «Անկախ» Հանրապետության մաս: Չգիտե՞ք այդ մասին. շատ լավ գիտեք!
Եվ 25 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հիմք ընդունելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ հանրաքվեի միջոցով ԼՂ-ն հռչակեց անկախ պետություն:
Լեռնային Ղարաբաղը անկախ, ինքիշխան, իրավական պետություն է արդեն 25 տարի հասկացեք և ընդունեք ու ճանաչեք!!! Դա կբերի խաղաղություն այս տարածաշրջանում, եթե իհարկե անկեղծորեն ցանկանում եք, որ խաղաղություն լինի:
05 ապրիլ 2016, ք. Երևան,
Հայաստանի Հանրապետություն
No comments:
Post a Comment