Այսօր նշվում է ծխախոտի դեմ պայքարի համաշխարային օրը:
փոխեք Ձեր աշխարհը
Հայաստանի Հանրապետությունը 2004թ. միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, որից հետո ընդունվել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է ծխելը հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական, մշակութային վայրերում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ծխող կանանց թվաքանակով Եվրոպան առաջին տեղում է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ ծխելը գլոբալ մակարդակով մահվան երկրորդ հիմնական պատճառն է:
STOP! NO SMOKING!
Հայաստանում երեխաներն ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը ինչպես տանը, այնպես էլ հանրային վայրերում:
Կարելի է օրինակ վերցնել Լատվիայից:
Երեխայի մոտ ծխելը, Լատվիայում բռնություն է ճանաչվել:
Լատվիայի Սեյմի պատգամավորները միաձայն քվեարկել են հօգուտ «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի, որի համաձայն երեխաների մոտ ծխելը համարվելու է բռնություն:
Ինչպես նաև կարգելվի ծխելը հղի կանանց մոտ` աղբյուրը (http://rus.delfi.lv):
No comments:
Post a Comment