վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Monday, May 27, 2013

Փոքրիկ Հրաշքները

by: © Shushan Ohanyan: Yerevan, Armenia 9:29pm
labels: art, poetry, notes, change your world
-----------------------------------------------------


Տար ինձ այնտեղ, Գարուն

  Գարնանախարը մտքեր են հորդում ու ստիպում քեզ երազել, ստիպում հասնել մի գունեղ ու պայծառ աշխարհ` երազներիդ ու իղձերիդ աշխարհը... Ինչու է գարունն այսպես խաղում քեզ հետ... Անձրևի մեղմ կաթիլների հետ ավելի ես հեռանում այս անգույն, խամրած մի կտավ հիշեցնող աշխարհից ու սավառնում ես երազներիդ երկրում... մի՞թե սա երազ է, թե իրականում գարունը իմ կյանքը գարունով է լցրել ու հիմա ես չեմ երազում, ուղղակի ապրում եմ իմ գարնանային գարունով ... անձրևն այտերս է մեղմ ու քնքուշ շոյում, որ հանկարծ չարթնացնի, իմ այս հրաշք երազը չընդհատի... Տար ինձ այնտեղ գարուն, այնքան եմ կարոտել կյանքիս գարունին...

********************
Փոքրիկ Հրաշքները

 Միգուցե վաղն էլ չլինի... միգուցե արդեն իսկ ուշ է մտածել այն ամենի մասին ինչ սխալ էր կամ ճիշտ, բայց ամեն ինչն արդեն իսկ անցել է  և ոչինչ ետ բերել ի զորու չէ ոչ ոք... մնացել են լոկ հուշեր, կոտրված հուշակտորներ, որ սուր խոցում են , բայց առանց որոնց անհնար է
շարունակել ապրել... մտքերս առաջ են վազում, ուզում են անհագ հիշել ու ապրել ամեն մի վայրկյանը, բաց չթողնելով և ոչ մի վայրկյան անգամ, ուզում են բոլոր գույները ետ բերել ու այս խավարին տալ գույների անծայր խառնաշփոթ։ Լռությունն է կարծես ականջիս շշնջում նրա մեղմ ձայնով այն խոսքերը, որ թվում էր ամեն ինչ կփոխեն ...
 Պատուհանից ինձ են ժպտում ձյան ճերմակ փաթիլները։ Ինչ գեղեցիկ է ձյունը, երբ մեղմ իջնում է այտերիդ ու ստիպում անվերջ երազել։ Ինչ գեղեցիկ է երեկոյան ձյունը, որ հյուսում է երկուսիդ մեղեդին ու կարող եք անվերջ պարել ու վայելել ամեն մի հնչյունը։ Ձնառատ երեկոն էլ ավելի հեքիաթային է դարձնում ամեն մի պահն ու ցրտից թվացյալ սառած խոսքերը։ Սիրահարների սիրելի ու երազկոտ ձյունը, որքան հույզեր, որքան ջերմութուն կա նրա մեջ... Ինչու՞ չենք հաճախ խենթանում , ինչու՞ ենք սպասում վաղվան, որը միշտ էլ երեկ է դառնում ու անդարձ կորչում անցյալում... Իսկ ձյունն իջնում է , դյութում ու գերում, ստիպում գնալ ու վայելել սառը հրաշքը... Արագ սթափվում եմ, կարծես ուշացած լինեմ, արագ-արագ հագնվում ու վազում , վազում դեպի իմ ձմեռը, իմ ջերմ, մաքուր և հեքիաթային ձմեռը։ Այնքան էի քեզ կարոտել, այնքան գաղտնիքներ ունենք, որ միայն մենք երկուսս գիտենք, որ միայն մեզ է պատկանում։ Սիրում եմ , սիրում քեզ , ինչու էի փակվել, ինչու էի մոռացել քեզ, իմ ամենասիրելի, մաքուր և անկեղծ ձյուն... Ինչ մեծ էներգիա կա քեզնում, այն ստիպում է ուրախանալ, վայելել ամեն մի ակնթարթը. խենթանալ կարելի է։ Եվ խենթանում եմ ու պարի բռնվում Ձմռան հետ , ձյունն է ինձ ուղեկցում և մենք պարում ենք ճերմակ փաթիլների ներքո:

 Ինչքան արագ է ժամանակն անցնում, քանի հրաշք ձմեռ է անցել և չենք էլ նկատել այս հրաշքը, տեսել եք միայն սառնություն, քամի, այն ինչ ուղղակի ցանկացել եք տեսնել։ Երբեք չեք նկատել ձմռան և ձյան գեղեցկությունը, ինչպես և հաճախ անտեսում եք այնքան փոքրիկ հրաշքները, որոնք կարող էին վերածվել մեծ երջանկության... Ինչու չենք գնահատում այն հրաշքները, որոնք ծնում են մեր երազանենքրի երազանքը, որոնք ուղի են հարթում դեպի մեր երազանքը։ Ինչու՞ չենք սիրում, ներում, օգնում, չէ՞ որ դա հատուկ է Մարդուն, ինչու՞ ենք լավ մարդուն քննադատում և կեղծ համարում, մի՞թե իրոք լավն այդքան քիչ է մեր կյանքում, մեզանում և մեր սրտերում և մենք ուղղակի չենք ուզում հավատալ , որ կա լավը մեր կյանքում և մարդու մեջ... իրոք որ սերն այնքան քիչ է մեր իրականության մեջ, և մեղավորը իրականությունը չի, այլ այն կերտողները` մենք։

  Ներկեք Ձեր սրտի կտավը ջերմ գույներով, նույնիսկ եթե ձմեռ է, անձրև կամ քամի, Դուք եք Ձեր կտավի կերտողը , վայելեք նաև ձյունը, այն այնքան ջերմ կարող է լինել, քամին, այն այնքան խենթ կարող է լինել, վայելեք կյանքը և փնտրեք լավը, սիրեք և հոգատար եղեք, չէ՞ որ դա այնքան հրաշալի է լինել երջանիկ, իսկ երջանկությունը բաղկացած է փոքրիկ հրաշքներից, որոնք Մենք ենք կերտում։ 

********************
Կգա 
 
 Ու գույները գարնան կյանք են ներխուժում ու ստիպում ժպտալ, ապրել, խենթանալ,
 Ժամանակն է, որ նրա երազներն էլ իրական դառնան, լսիր կյանք դու ձայնը նրա,
 Ժամանակն է, որ նա էլ կյանքին հեքիաթ անվանի, ժամանակն է նա էլ երազի,
 Եվ մեղմ լուսնի հետ նա էլ չքնի ու սեր նկարի, ու աստղերի հետ ժամերը հաշվի
 Քամու հետ սավառնի ու նրան հասնի, քունը վայելի և երազ դառնա,
 Ու առավոտյան համբույր նվիրի , անտես կորչի որպես աներևույթ սիրո ուրվական։
Արևի հետ նա կյանք կհագնի իր ողջ գույներով ու կյանք կշռայլի անկեղծ ժպիտով,
Եվ մեղմ զեփյուռը նրան կգրկի ու սիրելիի ձեռքերով նրան կշոյի,
Նուրբ կշշնջա քամին խոսքերը սպասված, բայց անակնալ,
Եվ կժպտան աչքերն անկեղծ ու գաղտնիքը կթաքցնեն, որ սրտին է պատկանում...

  Ու գույները գարնան կյանք են ներխուժում...
Շուրթերին ժպիտ, աչքերում գարուն , հոգին երգում է, կյանք է ընծայում
Փորձում է լռել, փորձում է թաքցնել, բայց գարուն են երգում աչքերը նրա,
Ու գարնան կիսամշուշում նա լույս է բերում ու հույս ընծայում` սիրով արբեցած,
Ու վեր սավառնում քամու հոսանքով, ու պտտվում ու պարում ու արբենում սիրո նեկտարով,
Սավառնում է անազատությունից կարծես կյանք առած, արցունքներից ժպիտով ծնված,
Երազներից վերածնված ու հեքիաթից արդեն կյանք դարձած,
Ու դեռ նորածին սիրո քայլերով շնչում է խորը անազատությունից ազատ թթվածին,
Տկար չէ այլևս, աներևույթ մեծ ուժով կախարդված ու գարնան գույներով ամուր պարուրված,
Աշխարհն է գույներով լցված, ուր վաղը գարուն է բերում, անձրևը սեր է երգում ու ստիպում ժպտալ:
   Ու գույները գարնան կյանք են ներխուժում ու ստիպում ժպտալ, ապրել, խենթանալ...


Զրույց

Գիտե՞ս վաղուց էր այսպես չէի խոսել,
Վաղուց էր այսպես հոգով չէի զրուցել,
Չէի էլ մտածել, որ կխոսենք մենք այսքան մտերմիկ,
Չէի էլ երազել, որ կասես դու ինձ գաղտնիքդ փոքրիկ,
Չէի էլ երազել, որ կպատմեմ քեզ ցավը իմ սրտի
Եվ այն պատմելուց հոգիս վիրավոր ուժգին կլացի…


Գիտե՞ ս ուրախ եմ, որ մենք խոսեցինք,
Գիտե՞ս բազոււմ դու խոսքեր ասեցիր,
Ես դրանք գիտեի, ինձ չզարմացրիր ...
Գիտե՞ս երևի հոգիները մեր
Մի օր հանդիպել ու զրուցել էին մեզանից ծածուկ,
Գուցե և պատմել ու խոստովանել, լուռ, մեզնից վստահ,
Գուցե հենց նրանք են գտել իրար,
Եվ ոչ թե մենք ենք հանդիպել միմյանց:

Գիտեմ, վաղուց էր այսպես չէիր խոսել,
Վաղուց մտերմիկ այսպես չէիր զրուցել,
Գիտեմ, դու գիտես,որ քեզ կլսեմ,
Գիտեմ, դու գիտես, լուռ քեզ կունկնդրեմ,
Գիտե՞ս վաղուց էր ուզում էի խոսել,
Ուղղակի չգիտեի թե ինչպես սկսել,

Ուղղակի անընդհատ բառեր էի փնտրում
Եվ անկեղծ զրույց երբեք չէր ստացվում...


Գիտես ուրախ եմ, որ զրուցեցինք,
Կրկին հոգիները մեր հանդիպեցին,
Կրկին փորձեցին մեզ մտերմացնել,
Երկու խենթերիս կրկին հասկացնել, 
Որ նրանք գիտեն,որ մենք չգիտենք, 
Բայց որ ուզում են երջանիկ լինենք, 
Գիտե՞ս վաղուց էր...








Հեղինակ` Շուշան Օհանյան
The little miracles
© 2008-2013
Շարունակելի...

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика