Մայիսի 9- ը հայության համար Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրն է:
Помните наших Героев!
Փառք մեր Հերոսներին!
Փառք մեր Հերոսներին!
Ճանաչենք, հիշենք և փոխանցենք սերուդներին !
Արցախյան ազատամարտի հաղթանակի և Զինված ուժերի կայացման գործում իր անուրանալի դերն ունի մեր հերոս գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանը ( Կոմանդոս):
Հպարտանում ենք Սիրելի Գեներալ!
Arkady Ivanovich Ter-Tadevosyan Biography - link wikipedia |
Արկադի Տեր-Թադևոսյան
Arkady Ter-Tadevosyan
Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, նախկինում ՀՀ Պաշտպանության Փոխնարար։ Ազատամարտի ընթացքում նրա ամենավառ հաղթանակն է համարվում Շուշիի ազատագրումը, որը ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն պայքարի հետագա ընթացքի վրա։
1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը
( կարդալ ավելին )
(«Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիվորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։
1992թ-ի մայիսի 8-9 ազատագրվեց Արցախի Շուշի քաղաքը, որը բեկումնալից եղավ ամբողջ Արցախյան պատերազմում:
սեխմիր, որ լսես Շուշիի օրհներգը - Anthem of Shushi |
Գործողությունը ամբողջությամբ ղեկավարում էր Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), շտաբի պետն էր Ֆելիքս Գզողյանը: Կոմանդոսը դեռեւս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, որը սակայն, նախապատրաստական որոշ հարցերի պատճառով հետաձգվեց: Շուշիի ազատագրման` «Հարսանիք լեռներում» ծածկանունը կրող մարտական գործողությունը սկսվեց մայիսի 8-ին, ժամը 2.30-ին եւ ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին:
Մերոնք հաղթանակած մտան Շուշի եւ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը:
Արկադի Տեր-Թադևոսյանը պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։
Շնորհավորում ենք սիրելի Գեներալի, մեր հերոս ազատամարտիկների, մեր բոլոր զինվորիների և համայն հայության եռատոնը:
Զորավար Կոմանդոսի երգը (Zoravar Commandos - youtube)
«Մեր պապերը քոչարին պարեցին Բեռլինում, մենք պարեցինք Շուշիում, մեր զավակները և թոռները պարելու են Մուշում, Վանում, Էրզրումում... »
Զորավար Կոմանդոսի երգը (Zoravar Commandos - youtube)
«Մեր պապերը քոչարին պարեցին Բեռլինում, մենք պարեցինք Շուշիում, մեր զավակները և թոռները պարելու են Մուշում, Վանում, Էրզրումում... »
© srg blog
change your world
No comments:
Post a Comment