ԵՎԱ ԱԼԵՔՍ |
Վաղ եմ դառնացել,
Անվերջանալի առքուվաճառքից,
Այնքան եմ հոգնել…
Անծայրածիր կյանքի շուկայում
Մեկ դու առնում ես, մեկ էլ վաճառում,
Ու թվում է, թե փորձվում ես, թրծվում
Կյանքի խելահեղ առքուվաճառքում…
Բայց հաճախ ոչ թե ինքդ ես առնում,
Կամ էլ վաճառում,
Այլ կյանքի անվերջ արքուվաճառքում
Չես էլ նկատում,
Թե ինչպես են քեզ աճուրդի դնում,
Ոնց են վաճառվում.
Հոգիդ, ունեցածդ արագ մասնատում,
Քեզ դավաճանում`
Այլ գնորդների շահերի համար…
Երբ կարծում ես, թե տիրում ես խայծին,
Անժամանակ ինքդ ես դառնում խայծ
Հսկա ձկներին…
Ու կուլ ես գնում կյանքի խաղերին,
Առքուվաճառքին…
© srg blog (change your world)
official website Yeva Aleks www.yevaaleks.com
No comments:
Post a Comment