վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Friday, May 8, 2015

«Երջանկության եւ գեղեցկության խաչմերուկում» - բժիշկ Հասմիկ Նագդալյան

Hasmik Nagdalyan
Medical Doctor & cosmetologist
Հ ա ս մ ի կ   Ն ա գ դ ա լ յ ա ն
«Օ պ տ ի մ ա  Ֆ ո ր մ ա » կոսմետոլոգիական կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժիշկ
Կ ր թ ու թ յ ու ն 
1991-1992 ԵՊԲՀ Էրեբունի բժշկական կենտրոն, ինտերնատուրա 
1985-1991 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան բուժական ֆակուլտետ, բժիշկ 
Մ ա ս ն ա գ ի տ ա ց ու մ
• Թերապևտ
Ա շ խ ա տ ա ն ք ա յ ի ն   փ ո ր ձ 
2011 մինչ օրս Բժիշկ,“Օպտիմա Ֆորմա” կոսմետոլոգիական կենտրոնի հիմնադիր տնօրեն 
1998-2011 Մ.Հերացու անվան ԵՊԲՀ հետդիպլոմային գծով 
պրոռեկտորի տեղակալ 
1993-1998 Ընդհանուր թերապևտ 13 պոլիկլինիկայում
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------  

  Անկախ սեռից, տարիքից գեղեցիկ տեսքը և լավ առողջությունը լավագույն ապացույցն են ցանկացած հաջողակ մարդու: Ի՞նչ կա ավելի հաճելի, քան մարդկանց օգտակար լինելը և հասնել նրան, որ Ձեր տեսողական կերպարը շրջապատում լինի անկեղծ:  
  Կա առավել լավ մասնագիտություն այս երկուսն իրար հետ համատեղելու համար: Այնպես, որ բժիշկ-կոսմետոլոգի մասնագիտությունն  Հասմիկ Նագդալյանի համար պատահական ընտրություն չէր` համատեղել հաճելին օգտակարի հետ և երջանիկ պահեր պարգևել մարդկանց:  Նպատակն իրականացնելու համար մնում էր ստեղծել համախոհներից բաղկացած թիմ:
 «Գեղեցկությունը երջանկության խոստումն է»
 Ստենդալ
«Օ Պ Տ Ի Մ Ա    Ֆ Ո Ր Մ Ա»

 Այսպես կազմավորվեց «Օպտիմա Ֆորմա» կոսմետոլոգիայի կենտրոնը , որը սկսած 2010 թվականից կանանց և տղամարդկանց առաջարկում է առողջության և էսթետիկ գեղեցկության բազմաթիվ բանաձևեր: Կենտրոնը հագեցած է նորարարական տեխնոլոգիաներով և կենտրոնում կոսմետոլոգիական միջոցառումներն իրականացվում են բացառապես էլիտար, պրոֆեսիոնալ կոսմետիկ միջոցներով:

 Կենտրոնի տարաբնույթ ծառայությունների շարքում են կոնտուրային պլաստիկան, մազաթափության բուժումը, ծերացող, պիգմենտավորված և պրոբլեմատիկ մաշկի, հարակնային շրջանի մաշկի խնամքը, պիլինգները, մազահեռացումը մի քանի եղանակով, մարմնի հակացելյուլիտային մոդելավորումը ժամանակակից ապարատային մեթոդներով:  Կենտրոնի բժիշկ կոսմետոլոգների կողմից անցկացվում են նաև կոսմետոլոգիայի եռամսյա դասընթացներ, որի ավարտից հետո մասնակիցները ոչ միայն հավաստագիր են ստանում,այլև համապատասխան տեսական և պրակտիկ գիտելիքներ` այս գրավիչ ոլորտում վստահ աշխատելու համար:

   Այս կենտրոնում փորձառու և գիտակ մասնագետները Ձեզ կօգնեն վերացնել մանր և խոշոր կնճիռները, նոր կյանք հաղորդել Ձեր դեմքի և մարմնի մաշկին, վերացնել այտուցները, նվազեցնել ճարպային շերտը:
 Կոսմետոլոգիայի ոլորտում մեծ ձեռքբերումներ արձանագրած «Օպտիմա Ֆորմա»-ն հագեցած է նորարարական տեխնոլոգիաներով: Այստեղ կիրառվում են բժշկության ժամանակակից մեթոդներ:
 Մեզոթերապիան և կոնտուրային պլաստիկան այսօր ժամանակակից կոսմետոլոգիայի ամենաարդյունավետ եղանակներից են, որոնց շնորհիվ առանց վիրահատության հնարավոր է վերացնել մի շարք կոսմետիկ թերություններ, ինչպիսիք են պիգմենտային բծերը, կնճիռները, թորշոմած մաշկը, իսկ մեր հաճախորդների կողմից շատ սիրված բիոռեվիտալիզացիան հիրավի նոր կյանք է հաղորդում մաշկին:



Ծ ա ռ ա յ ու թ յ ու ն ն ե ր
  • դեմքի և մարմնի մոդելավորում (վիբրոմերսում, վակուումային մերսում, RF լիֆտինգ ) 
  •  դեմքի խնամք` տարիքային բոլոր խմբերի համար 
  • միկրոդերմաբրազիա 
  •  անցանկալի մազերի հեռացում (բիո և էլեկտրո-էպիլյացիա) 
  • կոնտուրային պլաստիկա (կնճիռների հարթում, շուրթերի ձևավորում, մաշկի երիտասարդացում) 
  •  մարմնի մերսում 
  • հակացելյուլիտային ծրագիր 
  • մանիկյուր և պեդիկյուր 
  • նվեր քարտերի վաճառք և առաքում 
  • կոսմետոլոգիայի բարձրակարգ դասընթացներ բժիշկ կոսմետոլոգների կողմից (տրվում է սերտիֆիկատ) 
Հիշեք, որ խնամված արտաքինը Ձեր այցեքարտն է և  դուք առաջին տպավորություն թողնելու երկրորդ հնարավորություն չեք ունենա։

«Օպտիմա ֆորմա » - կոսմետոլոգիական կենտրոն
ք. Երևան , Վարդանանց 16,
հեռ. (+374) 077 568 821 * "Optima Forma"
"Optima Forma" facebook page
կարդալ նաև


No comments:

Post a Comment

Яндекс.Метрика