վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Sunday, May 17, 2015

ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր

 Ամբողջ աշխարհում ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին
մարդիկ հիշում են իրենց հարազատներին, բարեկամներին
ծանոթներին , որոնք մահացել են ՁԻԱՀ-ից
 Ամեն տարի մայիսի 3 -րդ կիրակին նշում են ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օր: Սա նաեւ արվում է նրա համար, որպեսզի աշխարհի ուշադրությունը հրավիրվի ՄԻԱՎ վարակակիրների եւ ՁԻԱՀ-ով հիվանդների խնդիրների վրա, ինչպես նաեւ այս հիվանդության տարածմանը աշխարհում:

 Առաջին անգամ այս օրը ՝(World Remembrance Day of AIDS Victims)  նշել են Սան- Ֆրացիսկոյում 1983թ.-ին: Մի քանի տարի հետո ստեղծվեց այս հիվանդության դեմ պայքարի խորհրդանիշը՝ հագուստին ամրացվող կարմիր ժապավենը ի հիշատակ  բազմաթիվ մարդկանց ոքեր մահաեցել են այս հիվանդությունից:
 Սա 1991թ. -ին հնարել է նկարիչ Ֆրանկ Մուրը: Եւ այժմ այս օրը՝   ՁԻԱՀ-ի զոհերի  հիշատակի համաշխարհային օրը, այս ակցիայի ակտիվիստները իրենց դոշին կրում են  այս նշանը:
 Մտահոգիչ թվեր...
 Ըստ առողջապահության համաշխարհային ասոցացիայի վիճակագրության երկրագնդի վրա ապրում են ավելի քան 42 մլն մարդ վարակված այդ վիրուսով (ՄԻԱՎ), եւ ամեն օր այդ թիվը ավելանում է 14-ից 15 հազարով: ՄԻԱՎ վարակակիրնեից շատերը երիտասարդներ են՝ մինչեւ 30 տարեկան: Վերջին 25 տարվա ընթացքում ՁԻԱՀ -ից աշխարհում մահացել է մոտ 25 մլն մարդ:
Բոլոր հիվանդացածների 2/3 -րդը ապրում է Աֆրիկայում: Ըստ որոշ գիտնականների «սեւ մայրցամաքում» յուրաքանչյուր երրորդ չափահաս վարակված է ՄԻԱՎ-ով, այդտեղ կան երկրներ որտեղ այս վիրուիսով վարակված է բնակչության 90% -ը:

 Հիշեցնենք, որ մեն տարի դեկտեմբերի 1- ը ՁԻԱՀ - ի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
© Change Your World
աղբյուրը: calend.ru
Եթե ցանկանում եք տեղեկացված լինել մեր էջի նյութերին, միացեք մեր
էջին Facebook-ում:

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика