Արթուր Մեսչյան
Ճարտարապետ, երաժիշտ,
կոմպոզիտոր,
բանաստեղծ, երգիչ
|
«Աշխարհի ցավով» խոսք Մուշեղ Իշխան / երաժշտությունը Արթուր Մեսչյանի
«Նրա երգը ներաճել, միացել է սերունդների երթին» -
Հրաչյա Թամրազյան
Սիրտս կարյունի աշխարհի ցավով,
որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս,
կյանքի դաշտերից փչող ամեն հով,
հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս:
Անմեղ զոհերի արյունով եռուն
հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց,
և նոր վճիռներ իմ շուրջն, ու հեռուն
կծնվեն մարդիկ արյունով հարբած:
Սրի ու սովի կդառնան ավար
լույսի պես պայծառ մանուկներ սիրուն,
և ոտքի կոխան հասկեր անհամար`
աշխատավորի քրտինքով օծուն:
լույսի պես պայծառ մանուկներ սիրուն,
և ոտքի կոխան հասկեր անհամար`
աշխատավորի քրտինքով օծուն:
Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան
և ըմպեմ ուրախ վայելքի գինին,
երբ որ կխլեն մարդիկ անվարան
որբի բերանից պատառը հացի:
և ըմպեմ ուրախ վայելքի գինին,
երբ որ կխլեն մարդիկ անվարան
որբի բերանից պատառը հացի:
Աստված իմ, որքա՜ն անարդար վճիռ,
ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս
կյանքեր թևաբեկ և թշվառակիր
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս:
ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս
կյանքեր թևաբեկ և թշվառակիր
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս:
( Արամ Խաչատրյանի անվան
Մեծ Համերգասրահում 1 նոյեմբերի 2006 թ.)
----------------------------
video source: Artur meschian youtube channel
No comments:
Post a Comment