by: srg blog © Anahit Mkrtumyan: 05: 02pm
---------------------------------------------------------
Արդեն մոտենում են ցուրտ օրերը և այս ըմպելիքը դառնում է շատերի համար ամենօրյա սննդակարգի անբաժանելի մաս:
Կարծում եմ վատ չեր լինի իմանալ նրա մասին մի փոքր ավելին.
Հավանաբար երկրի վրա չկա մի անկյուն, որտեղ չիմանան կախարդական այս ըմպելիքի մասին, որի անուն է թեյ.
Թեյի մասին շատ լեգենդներ են պահպանվել.
Բացի այն, որ նա հաճելի տաքացնում է ձմռանը, նա նաև ունի հովացնող հատկություն ամռանը :
Ամեն ինչ շատ պարզ է, շնորհիվ առանձնահատուկ քիմիական կազմվածքի, թեյը օրգանիզմից դուրս չի հանում կարևորագույն աղերը, ինչպես սովորական ջուրը:
Հենց այդ աղերի կորստի դեպքում է, որ շոգ եղանակին առաջանում է գլխապտույտ, թուլություն, հաճախասրտություն, գլխացավ և այլն:
Չնայած նրա, որ սովորական ջուրը օրգանիզմ է փոխանցում է H2O, բայց միաժամանակ նպաստում է օրգանիզիմից հենց այդ կարևորագույն աղերի դուրս բերմանը, որը ուժեղացնում է ծարավը՝ ստացվում է փակ շրջան:
Ի շնորհիվ իր քիմիական կազմի թեյը այդպիսի էֆեկտ չի տալիս:
Չնայած նրա, որ թեյը առաջացնում է առատ քրտնարտադրություն, նա երկար ժամանակ հագեցնում է ծարավը: Մեկ, երկու բաժակ կանաչ, սպիտակ, սև (տերևային) թեյի օգտագործումը բավական է որպեսզի մարդ երկար ժամանակ մոռանա ծարավի մասին: Հատկապես սա շատ կարևոր է նրանց համար ովքեր ունեն երկամային և միզապարկային խնդիրներ: