by: srg blog © Anahit Mkrtumyan: 05: 02pm
---------------------------------------------------------
Արդեն մոտենում են ցուրտ օրերը և այս ըմպելիքը դառնում է շատերի համար ամենօրյա սննդակարգի անբաժանելի մաս:
---------------------------------------------------------
Արդեն մոտենում են ցուրտ օրերը և այս ըմպելիքը դառնում է շատերի համար ամենօրյա սննդակարգի անբաժանելի մաս:
Կարծում եմ վատ չեր լինի իմանալ նրա մասին մի փոքր ավելին.
Բացի այն, որ նա հաճելի տաքացնում է ձմռանը, նա նաև ունի հովացնող հատկություն ամռանը :
Ամեն ինչ շատ պարզ է, շնորհիվ առանձնահատուկ քիմիական կազմվածքի, թեյը օրգանիզմից դուրս չի հանում կարևորագույն աղերը, ինչպես սովորական ջուրը:
Հենց այդ աղերի կորստի դեպքում է, որ շոգ եղանակին առաջանում է գլխապտույտ, թուլություն, հաճախասրտություն, գլխացավ և այլն:
Չնայած նրա, որ սովորական ջուրը օրգանիզմ է փոխանցում է H2O, բայց միաժամանակ նպաստում է օրգանիզիմից հենց այդ կարևորագույն աղերի դուրս բերմանը, որը ուժեղացնում է ծարավը՝ ստացվում է փակ շրջան:
Ի շնորհիվ իր քիմիական կազմի թեյը այդպիսի էֆեկտ չի տալիս:
Չնայած նրա, որ թեյը առաջացնում է առատ քրտնարտադրություն, նա երկար ժամանակ հագեցնում է ծարավը: Մեկ, երկու բաժակ կանաչ, սպիտակ, սև (տերևային) թեյի օգտագործումը բավական է որպեսզի մարդ երկար ժամանակ մոռանա ծարավի մասին: Հատկապես սա շատ կարևոր է նրանց համար ովքեր ունեն երկամային և միզապարկային խնդիրներ:
Մինչև վերջերս համարվում էր, որ թեյը վատ ազդեցություն է ունենում երիկամային հիվանդություններ ունեցող մարդկանց վրա (գռգռում է միզապարկը): Բայց գիտնականների վերջին հետազոտությունները այլ բան են ասում:
Կամավորների մի խմբին 12 ժամվա ընթացքում տվել են միայն թեյ մյուս խմբին միայն ջուր, հաջորդ օրը հակառակը : Այդ թեսթի ժամանակ ստուգել են նշված մարդկանց մեզի քանակությունը, քիմիական բաղադրությունը և ընդհանուր վիճակը:
Ստացված տվյալներից գիտնականները հետևություն արեցին, որ թեյի վնասը միզապարկի վրա ավելին քան միֆ է:

Հնդկական թեյերի մեծամասնությունը արտադրում են հիմնականում
«Ասսամ» թեյի թփերի տարատեսակներից, որը տերբերվում է իր վառ գույնով, հագեցած համով, բայց թույլ բուրմունքով:
Հնդկաստանում թեյ խմում են մեծ քանակի համեմունքներով, կաթով, ցիտրուսներով, այդ իսկ պատճառով շատ մեծ նշանակություն չեն տալիս թեյի բուրմունքին:
Հնդկական թեյերի մեծ մասը վաճառքի են հանվում տերևային (Broken) և հատիկավոր (CTC) տեսքով:
Հնդկաստանի տարբեր պլանտացիաներից թեյերր կուպաժ են անում, ինչը հնդկական և չինական թեյերի արմատական տարբերությունն է (այնտեղ գնահատվում է սորտերի մաքրությունը, կուպաժ չեն անում):
Հնդկաստանում թեյ խմում են մեծ քանակի համեմունքներով, կաթով, ցիտրուսներով, այդ իսկ պատճառով շատ մեծ նշանակություն չեն տալիս թեյի բուրմունքին:
Հնդկական թեյերի մեծ մասը վաճառքի են հանվում տերևային (Broken) և հատիկավոր (CTC) տեսքով:
CTC ( հատիկավոր) |
Broken ( տերևային) |
Կանաչ թեյ խմում էին Չինաստանում դեռևս 5000 տարի առաջ, մոտավորապես այն ժամանակ երբ սկսեցին աճեցնել թեյածառերը: Բուժակները նշանակում էին այն որպես դեղորայք դեպրեսիաների, թուլությունների ժամանակ:
Կանաչ թեյի բաղադրության մեջ կարելի է գտնել միկրոէլեմենտների հարուստ պաշար (ցինկ, յոդ, ֆտոր), վիտամիններ (PP, C, B1): Չնայած կանաչ թեյի օգտակարության չի կարելի չարաշահել նրա օգագործումը: Մի մոռացեք կանաչ թեյի հայրենիք՝ Չինաստանում այն օգտագործում էին որպես դեղամիջոց:
Karkade |
« Կարկադե » - կարմիր թեյ, սաուդյան վարդ՝ դա ըմպելիք է, որը ոչ մի կապ չունի թեյածառի հետ: Այն ուղիղ կապով կապված է Հիբիսկուս - «Ռոզելլե» (Hibiscus sabdariffa) բույսերի ընտանիքին:
Չնայած այս տերևներից ըմպելիքի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, այն դարձել է եգիպտացիների ազգային հարուստությունը: Հետո արդեն Եգիպտոսից «Կարկադեն» փոխանցվեց Եվրասիա.
Indian tea workers |
Միակ բանը, որը «չի սիրում» սաուդյան վարդը դա երկար եռացնելն է, կարելի է ուղղակի պատրաստել ըմպելիք ինչպես սովորական թեյը և վայլել:
Green tea field in Boseong,
Jeollanam-do South Korea
|
Ամեն դեպքում անհրաժեշտ է ձեռք բերել և օգտագործել որակով թեյ, այլապես կունենաք այնպիսի թեյի համ ու բուրմունք, որը ոչ մի կապ չունի «թեյածառի» հետ:
over 800 years old Puer tea tree |
Բարի թեյըմպում
No comments:
Post a Comment