վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Wednesday, October 23, 2013

Մեր Ազգային Նոր Ավիափոխադրողը

  AIR ARMENIA  
Երկնքում Հայաստանի Խորհրդանիշը
23 հոկտեմբեր 2013 
  Հիշում եք, ժամանակին ցավով և ափսոսանքով գրել էի մեր միակ ազգային ավիափոխադրող "Արմավիա" -ի չվերթերի դադարեցման մասին (նայել այստեղ):
 Այսօր արդեն իրողություն է, մոտ 6 ամիս ընդմիջումից հետո ուրախությամբ կասեմ, մենք ունենք մեր ազգային ավիափոխադրողը -  AIR ARMENIA  (wikipedia)



 Այսօր «Էյր Արմենիա»- ն կատարեց իր առաջին չվերթը: Փափուկ թռիչքներ և վայրէջքներ Ձեզ.  մեր փորձառու օդաչուներ և երկնքի արքայադուստրեր` մեր ժպտադեմ ուղեկցորդուհիներ:



Airbus A320 - Air Armenia
 Մեզ  համար որպես անկախ պետություն կարևոր է և պարտադիր էր ունենալ մերը`  հարզատ ու ազգային ավիափոխադրողը. կասեմ այսպես - երկնքում մեր խորհրդանիշը: Մենք սպասում ենք նոր ժամանակակից և առաջատար օդանավերի ` «Boeing» -ի, «Airbus» -ի, որոնք համոզված եմ շուտով կտեսնենք:



Boeing 737-500,  Air Armenia
 Ձեզ կապույտ, անամպ երկինք, անփորձանք չվերթներ,
նորանոր օդային ճանապարհներ և նոր օդանավեր...
Ես համոզված եմ, որ դուք սիրված եք լինելու բոլորիս կողմից:

AIR  ARMENIA


© srgblog : change your world
նկարները panorama»am-ի

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика