Մեզանից յուրաքանչյուրը ունի իր առաձնահատկությունները՝ հիշողության տարբեր ծավալներ, իրավիճակներին արձագանքման տարբեր արագություններ և այլն:
Մանկուց տղա երեխաները սիրում են խաղալ մեքենաներով, կռվել:
Աղջիկները սիրում են խաղալ տիկնիկներով, սիրում են «խաբար- բզիկություն անել»:
Տարիքի հետ մեզ մոտ փոխվում են շահերն ու արժեքները:
Մարդու հոգեբանության մեջ ներառվում են նրա ունակությունները, հմնտությունները, տաղանդը, այդ թվում զգացմունքների կառավարման ունակությունը, նրա աշխարահայացքը, համոզմունքները, իր - Ես պատկերը, իր նպատակները, արժեքները, բնավորությունը, խառնվածքը, կարիքները և տարբեր զգացմունքներ...
«Ներքևից» - մարդու հոգեբանությունը որոշվում է նրա գենետիկայով, մարդու տեսակով.
«Վերևից» - սոցիալական միջավայրով, որտեղ մարդը սոցիալացվում է, որտեղից նա վերցնում է վարքագծի նմուշներ, որոնք այս կամ այն կերպ նրան կառուցում և դաստիերակում են:
Մարդու հոգեբանությունը- սա նաև մարդու վարքի ներքին
պատճառներն են, որոնք տանում են նրան տրամաբանությունից դուրս քայլերի:
Երբ մարդու վարքը ողջամիտ և նպատակահարմար է ապա նա տեղավորովում է սոցիալական շրջանակների և տրամաբանության մեջ, հոգեբանության հարց չի բարձրացվում: Իսկ երբ ինչ որ բան չի տեղավորվում բանականության մեջ՝ երբ մարդու վարքագծի վրա ազդում է իր վիճակը, զգացմունքները, և ուրիշ անկախատեսելի ներքին առաձնահատկություններ, այ այստեղ սկսվում է խոսակցություներ հոգեբանության մասին - մարդու հոգեբանության.
* Ծրագրել ես գործեր, բայց չես ուզում անես: Պետք է լռեիր, բայց ասեցիր: Ուզում էիր նուրբ ասել, բայց ստացվեց էմոցիոնալ, կոպիտ...
* Պետք էր գնալ դեղատուն, բայց մտար ուրիշ խանութ: Գումարները քիչ էին, բայց չդիմացար և գնեցիր թանկ պայուսակ: Մոռացար զանգահարել — չեմ կարողանում հանգստանալ, ամբողջովին ինձ եմ մեղադրում: Պետք է գնալ ատամնաբուժի, բայց անվերջ ձգում եմ:
Այս ամենը ոչ բանական , ոչ նպատակահարմար և ոչ մեկին պետք չէ, բայց դա տեղի է ունենում: Սա ներքին է և հոգեբանական...
Մարդու հոգեբանությունը կարելի է ուսումնասիրել գիտականորեն ( հոգեբանությունը որպես գիտություն), բայց կարելի է բնութագրել առեղծվածային, էկզոտիկ կամ հասարակ կենցաղային: Այս դեպքում ստանում ենք առեղծվածային, կրոնական, կենցաղային հոգեբանություն:
Շատ մարդկանց համար հոգեբանությունը դա «սիրված զվարճանք է» : Նման հոգեբանությամբ մարդիկ փնտրում են հոգեբանական բովանդակություն և ենթատեքստեր ամեն ինչում, այնտեղ երբ առողջ մտածելակերպի մակարդակի վրա «հոգեբանություն» ընդհանրապես չկա:
Եթե ձեր ատամը ցավում է հավանական է, որ ձեր մոտ կարիես է, ոչ թե հոգեմատիկա և ձեզ պետք է ատամնաբուժ այլ ոչ թե հոգեթերապևտ: Եթե ձեզ մոտ հարաբերությունները տղամարդու հետ չեն ստացվում, ապա պետք է "ուղղել գլուխը", սովորել հասկանալ մարդկանց, սովորել կառուցել հարաբերություններ, այլ ոչ թե փնտրել այն դժվար մանկության կամ ընտանեկան պատմության մեջ:
Եթե ձեզ համար մարդու հոգեբանությունը - դա միայն «սովորելն է» , դա կյանքում ձեզ կօգնի: Եթե ձեզ համար մարդու հոգեբանությունը - դա միայն «հասկանալն է» , «պատճառների փնտրումը» , և միայն բացատրում է խնդիրների պատճառները, նա ձեզ դարձնում է ոչ հոգեբանորեն գրագետ, այլ հիվանդացած, տրված հոգեբանությանը:
Մի վերագրեք այն ամենը հոգեբանությանը ինչը դուք պետք է անեք ինքներդ:
Մարդիկ, որոնք տարված են հոգեբանությամբ, փնտրում են հոգեբանորեն լուծել հարցերը այնտեղ, որտեղ գործարար մարդը պարզապես հասարակ ձևով կլուծի այն:
Այստեղ տեղին է հետևյալ առակը.
Մի մարդ եկավ Բուդդայի մոտ և ասաց, որ նա կարող է թռչել Գանգա գետի վրայով:
— Ինչքա՞ն ժամանակում ես դու դա սովորել, — հարցրեց Բուդդան:
— 25 տարվա ընթացքում, — պատասխանեց մարդը:
— Տարօրինակ է, — ասաց Բուդդան, — ինչու՞ ծախսել դրա վրա 25 տարի ժամանակ, եթե ցանկացած նավարկող կարող է իր նավակով 3 դրախմայով միշտ տեղափոխել Գագայի մի ափից մյուսը:
Գործարար մարդու համար հոգեբանությունը միջոց է, գործիքներից մեկը, իսկ հիմնականը դա գործն է:
Գործարար մարդիկ կարող են ուշադրություն դարձնել հոգեբանությանը, ստեղծել ցանկալի վիճակ, բայց ինքնին դա նրանց համար ոչ կարևոր է, ոչ էլ հետաքրքիր: Նրանց համար կարևորը միայն գործի արդյունք է: Եթե կարելի է հասնել արդյունքի վարչական միջոցներով՝ առանց որևէ հոգեբանության, նրանք ավելի շուտ նախընտրում են վարչական մոտեցումը:
Այսպիսի մարդիկ հոգեբանությանը չափից դուրս տարված մարդկանց կոպիտ անվանում են «հոգեբանական», միգուցե նրանք ինչ որ չափով ճիշտ են:
աղբյուրը: http://www.psychologos.ru
No comments:
Post a Comment