վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Tuesday, May 31, 2016

Իմ փոքրիկ Մոլորակը...

  Իմ Մոլորակում միշտ պարզ ու սովորական ծաղիկներ են եղել` ճառագայթող գեղեցկությամբ ու խոնարհ համեստությամբ, արևի բորբ կրակից շիկնող երկչոտությամբ, անձրևի թաց համբույրից արբած անմեղ երջանկությամբ… հպարտ, բայց ոչ գոռոզ։ Փշոտ են ոչ թե կատաղությունից կամ չարությունից, այլ մենությունից ու անպաշտպանությունից։ Նրանք մտածում են, որ եթե փշեր ունենան, իրենցից բոլորը կվախենան, քանզի ամեն թեթևամիտ թիթեռի ու արնախում միջատի հանկարծակի այցելությունների ու հարձակումների դեմ միայն փշեր են, ուրիշ ոչինչ…Իսկ երբեմն դրանք էլ չեն օգնում, լալիս են` լուռ ու աննկատ, որ արցունքները ոչ մեկ չտեսնի, որ բամբասկոտ քամին անափ խանդաղատանքով այն չտարածի, ու Մոլորակում անհանգստություն չթևածի։ Իմ Աշխարհը զերծ է սողուններից, աղվեսներից ու այլ գիշատիչներից։ Բոլոր ծաղիկներն էլ յուրովի են, բայց այն Մեկը…Եթե մի ծաղիկ ես սիրում, որը միակն է միլիոն աստղերի մեջ, ապա այդքանը բավական է, որ երջանիկ զգաս քեզ։ Աստղերը գեղեցիկ են մի ծաղկի պատճառով, որին չես տեսնում, նույն կերպ էլ անապատն է գեղեցիկ, որովհետև ինչ-որ տեղ ջրհոր է թաքցնում… բայց աչքերը կույր են, ամենագլխավորը տեսանելի չէ աչքին, պետք է սրտով որոնել…իսկ եթե գտել ես, եթե մոլորակիդ աստղազարդ երկնքի տակ բաբախում է թեկուզ կիսով չափ բացված ծաղկաթերթիկներով մի մոլոր ծաղիկ, որը կարծես քո աստղի վրա է, ապա այնքա՜ն հաճելի է դառնում երկնքին նայելը. բոլոր աստղերն ասես ծաղկում են այդժամ` կազմելով մոլորակիդ արտացոլանքը։ Եթե գտել ես քո ծաղկին, այնպե՜ս անզուսպ ցանկություն է առաջանում` ափերով ամուր պատնեշելու ու ջերմ համբույրներով ողողելու, որ բարձրացնի խոնարհ գլխիկը ու զարդարի կուրծքդ` որպես Տիեզերքի պարգև, որ քո ծաղկի շենշող փայլով առանձնանաս Տիեզերքի մյուս մոլորակներից ու դառնաս մի նոր ծաղիկ` ամենաերանելին Տիեզերքում… Եվ դու հավերժ նվիրվում ես անքա՜ն թույլ և այնքա՜ն միամիտ, քաջ ձևացող այն Մեկին, որը Տիեզերքի դեմ իրեն պաշտպանելու համար ընդամենը մի քանի անզոր փուշ ունի։ Այս է Կանոնն իմ Մոլորակի։ 

Շարունակելի…
© Լիլիթ Հայրապետյան
change your world
30.05.2016թ.
կարդալ նաև: «Ինքնակոչ ընկեր»«Անհայտության ճանապարհին…», «Գյուղը» , «Հավերժության թիթեռը»

Tuesday, May 24, 2016

Рассветы и Закаты... Лиана В. (LAV)

Лиана Вартанян (LAV)
(психолог, специалист по развитию детей)

 Меня всегда завораживали рассветы и... Закаты ...
Сейчас особенно чаще и ... острее ... :) Любуясь и наблюдая за ними, абсолютно точно можно сказать, ни один закат не похож на другой... Краски неба не бывают одинаковыми и в этом их особая прелесть и тайна ... Закаты ... Они всегда пропитаны грустью... Ведь, каждый раз, провожая его, думаешь: каким бы ни был, удачным или неудачным день — это МОЙ день, и он уходит НАВСЕГДА.














Даже спеша на работу , не могу не смотреть в небеса ... А вы , часто смотрите в небо?

Monday, May 16, 2016

10+ Անսովոր օդային կառավարման աշտարակները * Air Control Towers (ATC)

 Օդային կառավարման աշտարակներ * Air Control Towers (ATC) - ժամանակակից ճարատարապետության և  տարբեր ոճերի ներդաշնակությամբ սրանք նաև աշխարհի տարբեր օդանավակայաններում օդային անվտանգության սինվոլներն են:
 Օդանավկայաններում նրանց դժվար չէ նկատել այն ժամանակ, երբ օդանավը սկսում է շարժվել դեպի թռիչք ուղի:


Այսօր ես ձեզ ցույց կտամ աշխարհի որոշ օդանավակայանների թռիչքների ղեկավարման  յուրահատուկ աշտարակները:

1. The «Leaning» Vienna International Airport Tower, Austria
Վեննայի, Ավստրիա՝ միջազգային օդանավակայանի թռիչքների ղեկավարման աշտարակ:


 Այս աշտարակին նայելիս թվում է այն կարծես խոնհարված է, սակայն դա իրականում պատրանք է՝ երբ նայում եք նրան ինչ որ անկյան տակ:
110 մետր բարձրությամբ  սա Եվրոպայում ամենաբարձր ATC (Air Control Tower) աշտարակը աշխարհում իր մեծությամբ 3-րդ է:








2. Abu Dhabi Airport Control Tower, Looming in the Fog
Աբու -Դաբիի օդանավակայանի թռիչքների ղեկավարման աշտարակը, մարախուղի մշուշում.


110 մետր բարձրությամբ այս աշտարակի զարմանալի կեռ պրոֆիլը նման է կիսալուսնի:







նկարի աղբյուրը: Michael Renner


















3. Futuristic Torch-like San Francisco (SFO) Airport Tower
Ֆուտուրստական ջահը - Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանի թռիչքների ղեկավարման աշտարակ


Այն ունի 221 ոտնաչափ (67մետր) բարձրությամբ այս այլումինե կառուծվացքով պատված աշտարակը, ներքևից նեղ ու դեպի վեր բացվացքով, կարծես «վիզը ձգել է», որպեսզի ինչ որ բան տեսնի:


Այս աշտարակի թագաձև, ջահի տեսքով կառուցվածքը ունակ է դիմակայել 8 մագնիտուդով երկաշարժերին և նաև սաստիկ քամիներին:








4. Kingsford Smith Airport Control Tower in Sydney, Australia
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի «Քինգսֆորդ Սմիիթ» օդանավակայանի թռիչքների ղեկավարման աշտարակ



Հետաքրքիր ծաղիկի տեսքով կառուցված Սիդնեյի օդանավակայանի թռիչքների ղեկավարման աշտարակը:




նկարի աղբյուրը: Edward Corpuz








5. Strange «H»-shaped Tower in Logan International Airport, Boston
Բոստոնի «H» - տեսքով  Բոստոնի «Լոգան» միջազգային օդանավակայանի թռիչքների ղեկավարման աշտարակ.



 Տարբերվող, արաձնահատուկ տեսք ունեցող և իր մեջ նեռարելով բազմաթիվ ֆունկցիոնալ տարածություն, Բոստոնի օդանավակայանի թռիչքների ղեկավարման աշտարակ, որը արևելյան Բոստոնում հանդիսանում է ուղենիշ:


նկարի աղբյուրը: ToastyKen






6. Multi-legged Tower at the Dubai International Airport (DBX)
Դուբայի միջազգային օդանավակայանի բազմավոտ, թռիչքների ղեկավարման աշտարակ.


Յուրահատում սպորտային տեսք ունեցող, իր մեծությամբ աշխարհի ամենամեծ տերմինալն է. Տերմինալ 3 - իր մեծությամբ աշխարհում  երկրորդն է շենքի իր հատակագծով:



նկարի աղբյուրը:  Lisa Cooper, P J Partridge


7. The Imposing Air Traffic Control Tower at Dayton International Airport (DAY)
Դեյթոնի միջազգային օդանավակայանի թռիչքների ղեկավարման աշտարակ.


 Ֆանտաստիկ տեսքով  Դեյթոնի թռիչքների ղեկավարման աշտարակը:
Շատերը նաև անվանում են «Space Control» - ոչ իհարկե առանց պատճառի: Մենք նման տեղերական ձևավորումներով նավահանգիստներ տեսել եք գիտաֆանտաստիկ ֆիլմերում:


նկարի աղբյուրը: Scott Beale/Laughing Squid














8, The Helix-like Edinburgh Airport Tower
Շոտլանդիա, Էդինբուրգի օդանավակայանի թռիչքների ղեկավարման աշտարակ.

 Կառուցվել է 2005թ. -ին նախշագծերով այս աշտարակը ունի 60 մետր բարձրություն, որը «հագնված է» շատ ֆունկցիոնալ ցինկային սալիկներով, նախշագծային դրենաժային կանալներով. Երեկոյան ժամերին նա ստանում է տարբեր գունավոր լուսային երանգներ, ունենալով հրաշալի տեսք:
















9. The Beautiful Bordeaux Airport Control Tower, France
 Բորդոյի օդանավակայանի թռիչքների ղեկավարման հրաշալի աշտարակը, Ֆրանսիա


Բորդոյի օդանավակայանի թռիչքների ղեկավարման աշտարակը ունի կլասիկ տեսք «թվիստ», ավելացրած որոշակի տեսողական հետաքրքրություն:













10. Arlanda Airport Control Tower / Stockholm
Ստոգհոլմի Արլանդա օդանավակայանի թռիչքների ղեկավարման աշտարակ


 Շվեցարիայի ամենամեծ օդանավակայանի թռիչքների ղեկավարման աշտարակը նաև օդանավակայանի սինվոլն է:
Կառուցվել է 2002թ. -ին, և ունի 80 մետր բարձրություն.
Այստեղ աշխատող ավիադիսպեչերները հաճախ ունենում են գլխապտույտներ և սրտխառնոցներ: Երբ լինում են սաստիկ քամիներ, որոնց արագությունը 50 կմ/ժ - ից ավելի է, այս աշտարակը 1սմ-ով տատանվում է: Այդ պատճառով ղեկավարությունը այն ավիադիսպեչեներին, որոնք ունենում են նման զգացողություններ ժամանակ առա ժամանակ  խորհուրդ են տալիս իջնեն ներքև՝ այսպես ասած «պինդ հողի վրա շունչ քաշելու»:











նկարի աղբյուրը.


11. King David the Builder International Airport, Kutaisi / Georgia
«Դավիթ Թագավոր» Քութաիսիի միջազգային օդանավակայան


 «Լեդ» լուսավորմամբ օժտված, 55 մետր բարձրությամբ Քութաիսիի միջազգային օդանավակայանի  թռիչքների ղեկավարման աշտարակը, որը կախված քամու արագությունից փոխում է իր լուսավորվածության գույնը:

Thursday, May 12, 2016

Մենք ունենք 100 000 -րդ այցելուն! Շնորհավորում ենք * А у нас 100 000 просмотров! Поздравляем!

  Բարև բլոգի հարգելի ընթերցող և այցելու!
Այսօր 2016թ. -ի մայիսի 13 -ին 12:09 րոպեին մեր բլոգ այցելեց 100 000 -րդ այցելուն:
 Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր հաճախ են հետևում մեր էջի օրագրերին:
Այցելուներ աշխարհի 87 երկրներից:
 Հարյուր հազար...
Շա՞տ է, թե քիչ: Վախենում եմ անհամեստ թվալ, բայց դա ուղակի հրաշալի է: Չէ որ դա նշանակում է, հարյուր հազար անգամ դուք բացել եք բլոգի էջը, հարյուր հազար անգամ նա եղել է հետաքրքիր ձեզ, կարող է նաև ձեր համար ինչ որ նոր օգտակար բան եք իմացել: Մենք գնահատում ենք ձեր բոլոր տեսակետները և նաև մեկնաբանությունները:

Մենք չգիտենք ով է այդ 100 000 -րդ այցելուն, գուցե նա ևս դա չի նկատել... մենք ողջյունում ենք նրան և մեր բոլոր այցելուներին և ընթերցողներին: Մենք միայն գիտենք, որ մեր 100 000- րդ այցելուն Ռուսաստանից է և նա բացել է, երևի նաև ընթերցել է :)  "Актер и авиатор: Джон Траволта празднует 60-летие" էջը:


 Եվս մեկ անգամ շնորհակալություն ուշադրության և հետաքրքրության համար:
Սա մեր ընդհանուր բլոգն է:
 Հարգանքով "CHANGE YOUR WORLD" srg43.blogspot.com ադմիններ

* * *
Здравствуйте, уважаемые читатели и гости блога!

  Сегодня, 13 мая 2016 года, около 12:09 дня в нашем блоге был 100 000-й просмотр!
 Мы признательны всем тем, кто стал частенько заглядывать на странички блога.
 Просмотры из 87 стран мира.
 Сто тысяч...
 Много это или мало? Боюсь показаться нескромной, но это просто великолепно! Ведь это значит, что сто тысяч раз вы открыли страницы Блога, сто тысяч раз он был вам интересен, сто тысяч раз вы "кликнули" и, быть может, узнали что-то новое для себя, но обязательно полезное!!!
 А вместе с нами блог читали-смотрели-изучали наши посетители из таких далёких стран мира, находящихся в разных частях света...


 Я не знаю, кто был этот юбилейный для нашего блога 100 000-й посетитель... Может, Он (Она) этого даже не заметил... Мы рады всем гостям, всем читателям! Мы только знаем, что наш 100000- посетитель из России, и Он (Она) открыла  "Актер и авиатор: Джон Траволта празднует 60-летие"  страницу в блоге.

Ещё раз всем СПАСИБО за интерес и внимание!
ЭТО НАШ ОБЩИЙ БЛОГ!

С уважением админы "CHANGE YOUR WORLD" srg43.blogspot.com  !!!

Մայիսի 12-ը Բուժքույրերի միջազգային օրն է (International Nurses Day)

 Международный день 
медицинской сестры
calend.ru
 calend

Ամեն տարի ամբողջ աշխարհում մայիսի 12 -ին նշվում է բուժքույրերի միջազգային օրը:
Բուժքույրերի մասնագիտական տոնը նշվում է հայտնի անգլուհի Ֆլորենս Նայթինգեյլի (Florence Nightingale) ծննդյան օրը, որը 1853 - 1856 թթ -ի Ղրիմի պատերազմի ժամանակ աշխարհում առաջին գթասրտության քույրերի ծառայությունն է կազմակերպել:
 Աշխարհում պաշտոնապես այս օրը նշվում է 1974թ. -ից:
Ներկա պահին բուժքույրերից կազմված անձնակազմը համարվում է առողջապահության ոլորտի ամենամեծ աշխաատակազմը:
 Նրանք բժիշկների պարտադիր օգնակաաններն են, չէ որ հենց նրանք են բուժման ամբողջ ընթացքում անմիջականորեն շբվում հիվանդի հետ.
  Շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը սիրելի բուժքույրեր:
Ռենտգեն- լաբորանտ Նարինե Սարգսյան
change your world 12.05.2016թ.
Яндекс.Метрика