վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Sunday, October 26, 2014

Ինքնակոչ ընկեր

13.10.2014թ., 01:13- 01:37 

 Կրկին թակում են օջախիս դուռը. «Կարելի՞ է…»: Օ՜, ո´չ, նորից եկել ես անբաժան «ընկեր», իմ խաչը դարձած ինքնակոչ «ընկեր»: Եկել ես նորից խառնես մտքերս, հուգուս թելերով բարդ հյուսքեր անես, հարաբերական անդորրս խախտես: Բավական է թե դադրած հնձվորի նման մի պահ կանգ առնեմ, նստեմ հնձածս անծայրածիր դաշտի մի մասում՝ հայացքս հառած անրջային արևամուտին՝ փորձելով փոքր-ինչ շնչել, վայելել, երբ հայտվում ես դու՝ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ…Ինչու՞, ինձ կասե՞ս, ինչու՞ ես գալիս: Ինչու՞ ես Հոգուս Օջախի Դուռը պատեհ-անպատեհ թակում անընդմեջ: Այդ ե՞րբ ես գալուց թույլտվությունս խնդրել: Ե՞րբ ես հարցրել՝ հարմար է, թե՝ ոչ, ե՞րբ ես հաշվի նստել հուգուս, մտքիս հետ, ե՞րբ ես մտածել, թե քո գալուստով ինչ նոր փոթորկի ալիք կբերես. հոգուս նավակը մինչև երբ պիտի դողա, դեգերի անխնա ու անկանոն ալիքներիդ վրա…կարծում ես անվերջ պիտի երերամ ու ահով սպասեմ հաջորդ ալիքի՞ն, որ ծփծփալով ի վերջո ջրի հատա՞կն ինձ տանի…սխալվում ես: Ու՞ր մնաց Խիղճդ: Թե կարծում ես, որ կարող ես անվերջ օգտվել հյուրընկալ ու զուսպ էությունիցս…կրկին սխալվում ես: Կարծում ես կարող ես կյանքիս որ պահին որ կկամենաս մշուշոտ ոտքով ու քամոտ գլխով ներխուժես դու նե՞րս, և դա արդա՞ր է, Աստվածահա՞ճ է…նորից ու նորից սխալվում ես, գիտե՞ս…
 Անբաժա´ն «ընկեր», երկար ժամանակ հակառակ կամքիս կողքիս լինելով դու չհասկացար մի շատ կարևոր, շատ նուրբ հանգամանք. ինչքան էլ լինեմ ներող, համբերող, հիմարության հասնող արդար, բարեգութ, ինչքան էլ լինեմ խղճի ճահճում հավիտենական մխրճված տերև, բայց ի վերջո ես հայ եմ, այն էլ՝ Սասունցի…և Ձու՜ռ Սասունցի: Սրանով արդեն ասվեց ամեն ինչ, կարող եմ վստահ ասել քեզ. «Երբե´ք…»: Երբե´ք չթակես օջախիս դուռը, լսու՞մ ես, երբե´ք: Վե´րջ տուր անարդար, կեղտոտ խաղերիդ, հավերժ ինքնակոչ տհաճ այցերիդ, հոգուց չբխող բառերի շարքիդ, անհասկանալի և անցանկալի հայտնություններիդ…Ասում են, երբեք մի ասա երբեք, բայց ես իմ կյանքում առաջին անգամ ասում եմ երբե´ք, լսու՞մ ես…Երբե´ք…


կարդալ նաև:  «Անհայտության ճանապարհին…», «Գյուղը» , «Հավերժության թիթեռը»
                          © Լիլիթ Հայրապետյան

1 comment:

  1. Այ այսպիսի տաղանդավոր, փայլուն մարդիկ են շրջապատում ինձ...

    ReplyDelete

Яндекс.Метрика