Ռուսաստանը այս կիրակի անցել է մշտական ձմեռային ժամանակի:
Բնակիչների մեծամասնությունը մարզերում ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ են տվել: Ինչպես տեղեկանում ենք
www.svoboda.org կայքից՝ «Ժամանակի հաշվարկման» օրենքի համաձայն, - հետադարձ դեպի ամառային ժամանակ այլևս չի լինի:
 |
Yerevan |
 |
Moscow |
Հայաստանում ժամային ոչ մի փոփոխություն չի կատարվել, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ արդեն իսկ 2012թ. - ից Հայաստանը ամառային ժամանակի չի անցնում:
Առողջապահության բնագավառի մասնագետները նշում են, որ գարունն ու աշունն օրգանիզմի համար առավել սթրեսային եղանակներ են, մարդը սկսում է հարմարվել եղանակային փոփոխություններին, մինչդեռ ժամային փոփոխությունները դրան գումարվող ևս մեկ արհեստական խնդիր են առաջացնում:
Այդ կապակցությամբ ժամերի փոփոխությունից վերջնականապես հրաժարվել են աշխարհի ավելի քան 80 երկրներ:
No comments:
Post a Comment