պիտակներ: Aircrafts
Օդանավի սրահում օդը աղտոտված չէ, ինչպես մտածում են որոշ ուղևորներ: Օդի որոշ մասը խոնավության պակասման նպատակով անցնում է վերաշրջանառություն, որից հետո անցնում է հատուկ զտիչների (ֆիլտր) միջով՝ ինչպիսին օգտագործվում է հիվանդանոցներում: Օդը օդանավում մաքուր է ու լավ, քան բազմաթիվ շենքերում որտեղ ապրում կամ աշխատում ենք:Airbus A321 |
Ժամանակակից օդանավերը համալրված են ներքին միջավայրի վերահսկման համակարգերով- (Environmental Control System – ECS), որը ուղևորների և օդանավերի անձնակազմի համար ապահովում է հարմարավետ ու անվտանգ՝ առողջությանը չսպառնացող թռիչք : Այս համակարգով դրսի օդը օդանավի շարժիչների միջոցով քաշվում, խառնվում է ներսի զտված օդի հետ և տրվում սրահ (50%-50%):
Թե ինչպես է աշխատում օդափոխության համակարգը Boeing 777 օդանավում, կարող եք դիտել սեղմելով նկար - հղման վրա |
Սրահի ներսի օդի աղտոտվածության հիմնական աղբյուրները համարվում է ուղևորների շնչառությունը, ուտելիքների հոտը, օդանավի զուգարանները և սրահից դուրս այլ գործոններ:
Շրջանարվող օդի վտանգավոր մասնիկների մաքրման համար շատ կարևոր գործոն է համարվում էֆեկտիվ զտիչների օգտագործումը: Օդանավերի օդափոխանակության համակարգերում օգտագործվում է ՀԵՊԱ (HEPA)* - զտիչներ:
Ցանկանում ենք բոլորիդ հարմարավետ ու անվտանգ թռիչք:
պատրաստեց ` Ս. Գասպարյանը
օգտագործվել են նյութեր : http://tourist-club.tv/vozdux-v-salone-samoleta
http://boeing.com/boeing/commercial/cabinair/environmentcontrol.page կայքերից
http://boeing.com/boeing/commercial/cabinair/environmentcontrol.page կայքերից
No comments:
Post a Comment