երեխաները հագնում են հրեշների հագուստներ, գնում հարևան տներով և պահանջում քաղցրավենիք (photo:YanLev, Shutterstock) |
Halloween (All Hallows Evening կամ Beggars Night) - բոլոր սրբերի օրվա նախորդ գիշեր (All Saints' Day).
Ասում են, Հելոուինը ոչ պակաս քան երկու հազար տարվա պատմություն ունի։ Այս հակասական տոնի ակունքները գալիս է կելտերի մշակույթից: Կելտերի մոտ գոյություն են ունեցել հստակ նշված «տարվա եղանակների սկիզբ»: Դրանք չորսն էին: «Samhain» - նշանավորում էր ձմռան գալուստը և նշվում էր հոկտեմբերի 31-ին: 7-րդ դարում Հռոմի Բոնիֆաս IV պապը նոյեմբերի 1-ը հաստատել է, որպես բոլոր սրբերի օր և դրանով ցանկանում էր շեղել անգլիացի ժողովուրդին հեթանոսական սովորույթներից : Ավելի ուշ նոյեմբերի 2-ը դարձավ բոլոր հոգիների հիշատակման օր՝ երբ հիշում էին բոլոր մահացածներին (փաստորեն նման հայկական երկուշաբթի- մեռելոցի օրերին): Սակայն, ավանդույթները պահպանվեցին ժողովրդի հիշողության մեջ և հաղթել նրանց մինչև վերջ այդպես էլ չհաջողվեց:
Վերջին տարիներին տոնը հիմնովին վերադարձել է Եվրոպա, նա նշվում է նաև որոշ ասիական երկրներում : Երեխաները հագնում են տեսիլքների - հրեշների տեսքով հագուստներ եւ գնում հարևան տներ, քաղցրավենիքի սակարկություններ անելու...: Նաև կազմակերպվում են դիմակահանդեսներ, իսկ պատուհանների մոտ դնում են ամբողջական դդում, կտրած աչքերի և բերանի տեսքով, ներսում էլ վառվող մոմ, որպեսզի վախեցնեն հոգիներին:
Ի դեպ դդումը - ամերիկացիների հայտնագործությունն է:
Իսկ մինչ այդ Իռլադիայում և Շոտլանդիայում վախելի դիմակները, որոնց մեջ հետո տեղադրեցին մոմեր՝ պատրաստում էին շաղգամից և կարտոֆիլից, իսկ Անգլիայում ճակնդեղից:
նյութը պատրաստեց: Ա. Մկրտումյանը
No comments:
Post a Comment