Արմին Վեգներ |
Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդհառաջ
Մինչև կյանքի վերջը նա հետաքրքրվել է Հայաստանով ու հայերով, հանդես եկել նրանց նվիրված հոդվածներով, հուշերով...։ 1972-ին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում լուսանկարների ցուցադրումով զեկուցումներ է կարդացել Մեծ եղեռնի և բարգավաճող Հայաստանի մասին։
Մինչև կյանքի վերջը նա հետաքրքրվել է Հայաստանով ու հայերով, հանդես եկել նրանց նվիրված հոդվածներով, հուշերով:
-----------------------------------------------------------------------
Արմին Վեգներ (1886-1978)
Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքում ծառայել է Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական ստորաբաժանումներում, եղել է սանիտարական ծառայության սպա։ Հայոց Ցեղասպանության ականատես։
1921-ին Վեգները որպես վկա ներկա է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը Բեռլինում, հավաքել է սղագրական նյութերը, գրել առաջաբան («Արդար վճիռ») և հրատարակել առանձին գրքով («Թալեաթ Փաշայի դատավարությունը...», 1921)։
1918 թ․ վերադարձել է Գերմանիա՝ իր հետ տանելով հայկական կոտորածների բազմաթիվ լուսանկարներ։ 1919թ․ հրատարակել է ի պաշտպանություն հայերի իր բաց նամակը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որը թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և այլ լեզուներով։
Մահացել է 1978թ.-ի մայիսի 17- ին Հռոմում:
Նայել ավելին - wikipedia (arm), wikipedia (eng)
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի այս ֆիլմը նվիրված է Հայոց Ցեղասպանության տարիներին եզակի լուսանկարներ և վավերագրական վկայություններ մեզ թողած գերմանացի մտավորական Արմին Թեոֆիլ Վեգներին: Ֆիլմը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լեհերեն, պարսկերեն:

տեսանյութի աղբյուրը: Sardarapat Sharjum YouTube Channel
No comments:
Post a Comment