ո´չ ինտերնետով և ո´չ անհարկի այցելուներով. ահա այն՝ կրկին ձեռք բերված ժամանակը:
Քաղաքներում մենք առանց ափսոսանքի վատնում ենք մեր փոքրաթիվ՝ անգին ու անկրկնելի օրերը, աչքաթող ենք անում, որ մեր կյանքն ընդամենը մի ակնթարթ է և անհրաժեշտ է այդ կարճատև ակնթարթը դարձնել հնարավորինս ավելի գեղեցիկ և կատարյալ: Այնինչ դարավոր կաղնիների տակ, անվերջ հունձքի տեսարանի առջև, աստղազարդ երեկոներին րոպեները վերջապես նշանակություն են ստանում…այդ ամենին լրացնում է գիշերը, երբ մթության մեջ ունկնդրում ենք ջինջ հնչյուններ՝ անսալով սիրող սրտերի դուետին: Այդ սոնատը ոչ թե ցանկագրգիռ ու կործանարար է, այլ՝ վսեմ, բոցաշունչ ու աստվածային:
Երանելի և թովիչ երեկո…այդպիսի երեկո կարող է պարգևել միայն ԳՅՈՒՂԸ…
կարդալ նաև: «Ինքնակոչ ընկեր», «Անհայտության ճանապարհին…»
կարդալ նաև: «Ինքնակոչ ընկեր», «Անհայտության ճանապարհին…»
© Լիլիթ Հայրապետյան
No comments:
Post a Comment