Իսկ դուք գիտեք, որ Սահարայում լինում է ձմեռ իսկ Ֆրանսիան Բրազիլայի հետ ունի ցամաքային սահման...
( կարդալ ավելին )
Սահարայում լինում է ձմեռ.
Սահարա, պատկերացնում ենք բացառապես վառ դեղին ավազով անապատ, սակայն նա մի քանի անգամ փոխել է գույնը սպիտակի: Այդպես եղել է օրինակ 1979 թվականի փետրվարին, Սահարայի ալժիրային մասում այնպիսի ուժեղ ձյուն է տեղացել, որ տրանսպորտային հաղորդակցությունը կատվածահար է եղել: Եվ նաև մի քանի հազար տարի առաջ մեծ անապատի տարածքում եղել է շատ խոնավ կլիմայով տափաստան:
Երկրի ամենաչոր շրջանը գտնվում է Անտարկտիդայում.
Կա մի տարածված սխալ ըմբռնում, որ աշխարհի ամենաչոր վայրը գտնվում է Չիլիում:
Սակայն Չիլի «Ատակամա» անապատը երկրորդ տեղում է: Ամենաչոր տարածքի առաջնահերթությունը պատկանում է Անտարկտիդային՝ " Չոր հարթավայր" անվանումով:
Արդեն մի քանի միլիոն տարի այստեղ ոչ մի տեսակի տեղումներ չեն եղել: Այդ հարթավայրը պատված չէ սառույցով:
Դրա պատճառը աշխարհի վրա ամենահզոր քամիներ են այդ տարածքում ( 320 կմ/ժ արագությամբ), որոնք վերացնում են ցանկացած խոնավություն: Բացառություն են կազմում սառած լճերը, որոնք շատ ավելի բարձր են Մեռյալ ծովից:
Շատ չափորոշիչներով այդ չորային տարածքները նման են Մարս մոլորակի մակերևույթին, որը հնարավորություն է տալիս կատարել շատ գիտական ուսումնասիրություններ.
Կանարյան կղզիների անվանումը կապված չէ «դեղձանիկ» (canaries) թռչունների հետ.
Շատերը կարծում են, որ Կանարյան կղզիների անվանումը առաջացել է այդ կղզում դեղին թռչունների բնակության հետ:
Սակայն կղզու անվանումը գալիս է լատիներեն ( canis- շուն) բառից: Հռոմիացիները այդպես անվանեցին կղզիները ելնելով այն հանգամանքից, որ կղզու բնակիչները երկրպագում էին շներին:
Շվեցարիայում չկա մայրաքաղաք
Չնայած նրա, որ Շվեցարիայի խորհրդարանը նիստերը գումարում է Բեռնում, պաշտոնապես Շվեցարիան կազմված է մի քանի ինքնավար մարզերից, որոնք ոչ մեկն էլ չեն համարվում մայրաքաղաքային մարզեր:
Շվեցարացիների համար Բեռնը պարզապես դաշնային կենտրոն է, որտեղ հանգամաքների բերումով ապրում է երկրի նախագան և որտեղ անցկացվում են նաև պաշտոնական արարողություններ:
Ֆրանսիան սահմանակից է Բրազիլային.
Այո, եվրոպայի կենտրոնում գտնվող երկիրը ունի սահման Լատինական Ամերկայի հետ, ընդվորում ցամաքային, որի երկարությունը կազմում է 673 կմ:
Ֆրանսիան Բրազիլային հարևան է դարձել շնորհիվ իր գաղութի՝ «Ֆրանսիական Գվինեա», որը գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքի հյուսիս-արևելքում:
© srg blog
change your world
No comments:
Post a Comment