վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Saturday, March 30, 2013

ԱՓՍՈՍԱՆՔ ...


 Արմավիան ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները.

   Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն ապրիլի մեկից թռիչքները դադարեցնելու վերաբերյալ որոշում է ընդունել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ «Որոշում է կայացվել դադարեցնել թռիչքները և սկսել սնանկացման ընթացակարգը։ Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղևորներին, ում հետ աշխատել է այս 12 տարիների ընթացքում և նրանց հաջողություն է մաղթում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
----------
Շատերդ կարծում եմ գիտեք այս մասին արդեն.

 Լինելով ավիացիային հոգեհարազատ  և մի քանի օր կարդալով որոշ լրատվական միջոցների անդրադարձը այս թեմային, էլ չկարողացա ուղղակի չանդրադառնալ այս հարցին ու իմ բլոգի այցելուներին ներկայացնում եմ մտահոգություններս.

  Այո , ի տարբերություն որոշ «ուրախալի  հոդվածների» (չգիտես ինչի լսելով այս մասին, որոշ լրատվամիջոցներ հոդվածներ գրեցին «Արմավիայի մահվան ուրբաթը» ... «Արմավիայի ... չգիտեմ ինչը» ...), ափսոսում եմ ու տխրում: 
  


  Ոչ...բնավ «Արմավիայի» քաղաքականությունը կամ սպասարկումը ինձ երբեք չի գոհացրել կամ հոգեհարազատ եղել, այստեղ ես չեմ պատրաստվում գովաբանել «Արմավիա» ընկերությանը...
  Այդ մասին չի խոսքը ...այլ...
   ... Չէ որ մեր միակ ավիաընկերությունն էր, որը նաև 12 տարի ճանաչում էր բերում մեր երկրին ...կասեք ո՞նց... ասեմ.
     Ընդհանուր առմամբ շատ բան չգիտեն կարծում եմ` այդպիսի « ուրախալի հոդվածներ » գրողները օդանավերի, ավիաընկերությունների մասին, նաև նրանց դժվար և պատասխանատու աշխատանքի մասին:
   Երբ օդանավը վայրէջք է կատարում մի երկրում, որի բնակչության ու նաև օդանավակայանում գտնվող այլ երկրների քաղաքացիների մեծ մասը Հայաստանի տեղը չգիտի անգամ, հետաքրքրությամբ նայում են օդանավի կողմ ու՞ ...



 ...Արդյոք չե՞ն հարցնում սա որ երկրի օդանավն է..(ա՞րդյոք այս հոդվածի կարդացողներդ լինելով «Զվարթնոցում» կամ այլ օդանավակայաններում նույն հետաքրքրությունը չե՞ք ցուցաբերել այլ երկրների օդանավերի նկատմամաբ... կարծում եմ գոնե մեկ անգամ ինքներդ Ձեր մեջ հարցրած կլինեք):


 Ավիաընկերությունը իր դիզայնով, իր պատկերանիշով, իր գունային գամմայով ներկայացնում է իր երկիրը, այլապես ինքնաթիռի վրա կլիներ միայն մակնիշ և համարանիշ:


«Aram Khachatryan» - Aircraft
 Չեմ ասում էլ, որոշ ավիաընկերությունների (նաև Արմավիայի) ամեն մի օդանավ իր «քթամասում» կրում է իր երկրի ճանաչված մարդկանց` մեծ անահատականությունների «անուն ազգանուններ»... 
«Frunzik (Mher) Mkrtchyan» - Aircraft
...Պետք չի մասնավորեցնել ամեն ինչ... ուրախանալ մեր երկրում միակ հայկական ավիափոխադրողի փակվելու համար:
  Ափսոսում եմ ...
                    ...ա՞րդյոք այս «ծիծեռնակները» կարելի է չսիրել...

    Ցանկանում եմ շատ շուտ տեսնել նոր, ժամանակակից, քաղաքակիրթ, իրենց յուրահատուկ պատկերանիշերով, գեղեցիկ դիզայնով, հայկական հզոր ու հարուստ ավիաընկերություն (ավիաընկերություններ) մեր երկնքում ու ինչքան շատ այնքան լավ:

  Կարծում եմ ավիաընկերության փակվելը կարող էր ուրախացնել միայն  մրցակցային ոչ հայկական ընկերություններին կամ այլ պետություններին:
   Դա մեզ չի կարող ուրախացնել...

Վերջում կասեմ...մենք էլ «Քեզ ենք» հայտնում շնորհակալություն «Արմավիա», դու մերն ես եղել (լավ և վատ կողմերով), մեր բոլորինը` հայկականը ...
   Շնորհակալություն «Արմավիայի» բոլոր մեր օդաչուներին, բորտուղեկցող - ուղեկցորդուհիներին ... սպասարկող անձնակազմին:
    Վստահ եմ... մենք մեր «ծիծեռնակներին» կտեսնենք երկնքում:
suren gasparyan
© srg blog
                                                                                                      change your world
-------------------------------
P.S.
 Որոշ ավիաընկերությունների օդանավեր, որոնք ներկայանում են իրենց հետաքրքիր տեսքով.












No comments:

Post a Comment

Яндекс.Метрика