Շատ երկրներում գործում են անհավանական և տարօրինակ արգելքներ: Իհարկե համացանցում տարածված շատ արգելքներ ավելի քան լեգենդներ են սակայն այս հոդվածում մենք կթվարկենք մի քանի օրենքներ որոնք իրոք հարկավոր է խստորեն պահպանել.
Մաստակի (ծամոնի) արգելք
Բոլորս գիտենք, որ Սինգապուրը դասվում է աշխարհի մաքուր երկների շարքին, եթե ոչ ամենամաքուր:
Սինգապուրի բնակիչները շատ պատասխանատու են վերաբերվում իրենց քաղաքի մաքրությանը: Եվ որպեսզի թեթևացնեն նաև հավաքարարների լրացուցիչ ծախսերը, իշխանությունները երկրում արգելել են ամեն տեսակի մաստակների մուտքը, տարածումը և օգտագործումը: Միակ մաստակը, որ կարելի է ձեռք բերել դա հականիկոտինային և ատամնաբուժական նպատակների համար օգտագործվող մաստակներն են, որոնք վաճառվում են դեղատներում, բժշկի կողմից տրված դեղատոմսի հիման վրա:
Եթե չեք հավատում, ապա լինելով Սինգապուրում փորձեք թարմացնել շնչառությունը սիրված մաստակով: Այդ ամեղ արարքի հետևանքը կլինի տուգանքը 5500$ և մեկ տարվա ազատազրկումը:
P.S.
Իրոք տարօրինակ և խիստ արգելք... Սակայն կարծում եմ Սինգապուրը մաքուր չեր լինի չունենալով նման օրենքներ: Կարելի է հետևություն անել...
(կարդալ ավելին)
Հասարակական վայրերում ուտելու արգելք
... Գործում է ԱՄԷ -ում Ռամադանի ժամանակ:
Մուսուլմանների համար այդ սուրբ ամսվա ընթացում արևածագից մինչև մայրամուտ ուտելիք և ջուր չի կարելի ընդունել: Որպեսզի կլորիկ գումարի տուգանքի տակ չընկնեն, զբոսաշրջիկները պարտավոր են հարգեն արաբների կրոնական զգացմունքները և ուտեն փակ դռների հետևում:
Արգելք փողի նկատմամբ անհարգալից վերաբեմունքի համար
Թաիլանդում պետք է զգույշ լինել տեղական արժույթի նկատմամբ:
Ոտք չդնեք և մոխրաման չդնեք տեղական փողի վրա: Ոչ, Թայցիները այնքան էլ մտահոգված չեն իրենց եկամտի համար ոնց մնացածը, պարզապես փողի բոլոր անվանական արժեքների վրա պատկերված է թագավորը, որին օրենքը խստորեն պահանջում է հարգել: Ու եթե դուք տրորեք թագավորի դեմքը (նույնիսկ եթե նա պատկերված է փողի վրա ) ապա ռիսկի եք դիմում շատ մեծ վիրավորանք հասցնել թայցիներին:
Արգելք երկնաքերերից թռչելու համար
Հանկարծ Նյու-Յորք քաղաքում չթռչեք երկնաքերերից, դուք ոչ միայն կծեփվեք ասֆալտին և կմահանաք այլև լուրջ կպատժվեք:
Տրամաբանությունը այստեղ տեղ ունի... մեգապոլիսի իշխանությունները սրանով պայքարում են էքստրիմի սիրահարների դեմ, որոնք թռնում են երկրաքերերից պարաններով կամ պարաշուտներով:
Մահվան արգելք
Մահանալու պաշտոնական արգելք գործում է Նորվեգական Շլիցբերգեն կղզու «Լոնգյիր» քաղաքում:
Քաղաքի իշխանությունները բնակիչներին չեն համարում անմահ - պարզապես տեղական հողային տարածքները մշտապես սառած վիճակում են և թույլ չեն տալիս հուղարկավորել մահացածներին: ՈՒ եթե ինչ որ մեկը ծանր հիվանդանում է կամ վթարի ենթարկվում` ուղարկում են մայրցամաք արարողությունները օրենքով կատարելու համար:
© srg blog
change your world
No comments:
Post a Comment