Հիմա իմ կարճ պատմությունով ջերմացնեմ ձեզ:
Աչքի հուլունք, այն հազարավոր տարիների պատմություն ունի: Շատերդ կարծեմ հիմա էլ տանը ունեք կամ ունեցել եք:
Այն, որ մարդիկ հավատացել են նման բաների հնում, հասկանալի է: Այսպես էին ապահովում իրենց կապուտաչյա չար ոգիներից: Հնում մարդիկ գտնում էին, որ իրենց դժբախտությունների պատճառը հենց չար ոգիներն են: Նրանք այդ ոգիներին պատկերացնում էին կանաչ, զմրուխտ կամ կապույտ աչքերով: Եվ Ասենք, եթե կրես կապույտ աչքի հուլունքը, չար աչքը քեզ չի կպչի...
Զարմանալին այն է, որ մարդիկ այս ամենին հավատում են մինչ օրս: Հիմա էլ չար մարդկանց աչքից են իրենց ապահովում: Ինչ անեն...Դա էլ դեռ կարելի է հասկանալ բայց...
... այսօր անցնում էի փողոցով, մեկ էլ աչքս ընկավ Մերսեդեսի բաց բեռնախցիկը ուր վարորդը ինչ որ բան էր տեղադրում: Բայց... օ զարմանաք, մեծ գազի բալոնը դեռ ոչինչ, վրան մի մեծ աչքի հուլունք էր կաղված: Այստեղ են ասել,— լավ ի՜մաստը:ツ
Մի լավ ժպտացի ...
Ս. Գասպարյան
լուսանկարը: google.com / images
No comments:
Post a Comment