Աշխարհի բնակչության մոտ 90% -ը աջլիկներ են: Սակայն տարօրինակ է, կանանց հագուստը կոճկվում է աջից ձախ եւ հակառակ տղամարդկանց դեպքում:
Դա արտադրողների քմահաճուքը չէ այլ գալիս է պատմության խորքից:
Կոճակներով առաջին հագուստները սկսել են պատրաստել 17-րդ դարում, իհարկե հարուստ կանանց եւ տղամարդկանց համար: Տղամարդիկ շատ դեպքերում չէին օգտվում իրենց ծառայողների օգնությունից: Իսկ ահա կանայք նախընտրում էին, որ իրենց հագցնեին մի ամբողջ դայակների խումբ: ԵՎ բնականաբար դիմացից կոճկողի համար ավելի հարմար էր կոճկել կոճակները, երբ նրանք կարված կլինեին վերաշապիկի կամ զգեստի իրենցից աջ կողմում:
Իհարկե այսօր շատ կանայք կոճկվում են առանց ծառայողների օգնության, բայց ինչպես ասում են, այդպես էլ մնացին կոճակները կանանց հագուստների ձախ կողմում:
շարունակելի
No comments:
Post a Comment