վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Monday, November 4, 2013

ԲԼՈԳԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

     
  
Այս էջը նվիրում եմ մարդկանց, որոնց նմանները հիմա շատ հազվադեպ են հանդիպում կյանքում...
  Նրանցից ամեն մեկը յուրովի, բացառիկ և հետաքրքիր մարդիկ են ...
 Մարդիկ, որոնց ես լսում  ու կարդում եմ հաճույքով, ում  հավատում եմ, ում հետ խորհրդակցում եմ:  Եվ կարող եմ հուսալ, որ այս ամենը փոխադարձ է:
 Նրանց մասին կարելի է ժամերով խոսել... և նաև նրանց հետ կարելի է ժամերով խոսել և չհոգնել...

Եվ այսպես.

Նազինե Խալաֆյան
 «Եվրոպայի երիտասարդություն և շրջակա միջավայր» կազմակերպության 2010-2011 թթ. նախագահ,
 Մի շարք միջազգային ծրագրերի հեղինակ, համակարգող
 Մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համակարգի հզորացման ԵՄ թվինինգ ծրագրում, ռեզիդենտ թվինինգ խորհրդատուի օգնական


 Բազմակողմանի զարգացած մարդ, որի մեկնաբանությունները  լսում ու կարդում եմ հաճույքով, որից ստանում եմ մի միայն դրական էներգետիկ լիցքեր, անգլերեն լեզվի իմ խորհրդատուն և օգնականը:
... Դժվարություններ ու բարձրություններ հաղթահարող, իմ «թռիչքների» հոգեհարազատ ընկերս: Մենք տեղում երկար չենք կանգնում... մեր բնավորությունը դա թույլ չի տալիս... :)

«...Մենք սիրում ենք օդանավերի թռիչքըհզոր ձայնը , նրանց գրավիտացիոն ուժի հաղթահարումը...» 
Նազինե Խալաֆյան

Լուսինա Բաբայանց (Լուսիա Մուն)
Երգերի հեղինակ, երգչուհի
2013թ. -ին  ստացել է կլինիկական հոգեբանության և թերապիայի մագիստրոսի աստիճան



 Իմ «հոգեբանը» և «հոգեառը» :), որին ցանկացած ժամանակ դիմելը չի մնում անպատասխան: Որի հետ շատ հարցերում չհամաձայնելը (առողջ բանավեճերը) ժամանակ առ ժամանակ օգնում են հասկանալ անհասկանալին:  Հեռավորությունը նրանից  չբերեց ընկերության, բարեկամության ավարտի: Բացառիկ տաղանդավոր, ստեղծագործող անձնավորություն, երգչուհի, երգերի հեղինակ , պրոֆեսիոնալ հոգեբան:

«Միայնակ մարդը մարտդաշտում զինվոր չէ, բայց մեկ ճիշտ զինվորը կարող է մարտը հասցնել հաղթանակի»
Լուսիա Մուն

Այ այսպիսի տաղադավոր մարդիկ են շրջապատում ինձ և դարձնում  հզոր ...


«SRG blog» -ի հիմնադիր Սուրեն Գասպարյան

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика