К 20-летию освобождения Шуши
ԿԻՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ
Մենք ունեցել ենք
և ունենք այսպիսի կին հերոսներ և հպարտ ենք!
Աիդա Սերգեյի Սերոբյան
Նա փրկեց ադրբեջանցի հղի կնոջ կյանքը ու Ստեփանակերտի ծննդատանը ծնված տղային անվանակոչեց Արցախ: Արցախի մայրիկին ուրախացնելու համար էլ նրան տվեց Մոնթեից ստացած երկու կտոր շաքարը:
Հրապարակված է 8 Մարտ 2012, Լրաբեր բաժնում
‘’Ասում են կինը պատերազմ
գնալու համար չէ, սակայն եթե հայրենիքը վտանգի
տակ է, բոլորս պարտավոր
են զենք վերցնել եւ պայքարել ազգի,
հայրենքի համար’’
‘’Կին ազատամարտիկների
միության’’ նախագահ Աիդա Սերոբյան
Video Youtube
Հեռուստացույցով լսելով, որ Արցախին անհրաժեշտ են բուժքույրեր, առանց ընտանիքի անդամներից որեւէ մեկին զգուշացնելու մեկնում է մարտի դաշտ: Մեկնում է 1992 թվականի ապրիլի 14-ին եւ զորացրվում պատերազմի ավարտից հետոՙ 1994 թվականի հունիսի 30-ին: «Պատերազմի ընթացքում ամեն օր աղոթում էի Աստծուն, որ տեսնեմ հաղթանակի օրը: Եվ երբ մի զինվոր մոտենում եւ ասում էՙ «Աչքդ լույս դոխտուր, պատերազմը պրծալ ա», ես պարզապես չէի հավատում իմ երջանկությանը: Իսկ երբ տուն եկա, ամիսներ շարունակ դուստրս յուրաքանչյուր բառից հետո «մամ» էր ասում: Ես հասկացա, որ նա կարոտել է մայրիկ բառին», պատմում է Սերոբյանը: Այսօր էլ տիկին Աիդան շարունակում է ծառայել հայկական բանակում, միաժամանակ փորձելով հնարավորինս օգտակար լինել մարտակից ընկերուհիներին:
2008-11-09 «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ
Շատերը չգիտեն, որ Արցախյան պատերազմին մասնակցած հայ կանանց թիվը գերազանցում է 300-ը։ Նրանցից 42-ը զոհվել են պատերազմում:
Փառք նրանց անմար հիշատակին!
Շատերը չգիտեն, որ Արցախյան պատերազմին մասնակցած հայ կանանց թիվը գերազանցում է 300-ը։ Նրանցից 42-ը զոհվել են պատերազմում:
Փառք նրանց անմար հիշատակին!
No comments:
Post a Comment