Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին հավերժության նշանի ֆոնի վրա պատկերված է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքն է` «10000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը՝ «2012»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Ոսկե արծիվ» շքանշանը, որը շնորհվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը: Եզրագծով՝ «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:
Հուշադրամի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը
10000 դրամ
Մետաղը և հարգը
ոսկի, 9000
Զանգվածը
8,6 գ
Տրամագիծը
22,0 մմ
Դրամաշուրթը
ատամնավոր
Որակը
պրուֆ
Տպաքանակը
500 հատ
No comments:
Post a Comment