վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Sunday, May 27, 2012

May 28 - of the First Republic Day

  Armenia celebrates Republic Day  

May 28 is a national holiday in Armenia, the state celebrates the Republic Day - the day of reestablishment of Armenian sovereignty. In 1918 Armenian regular army and the militia defeated Turks at Karakilisa, Bash-Aparan, and Satdarapat. Independence lost 9 centuries ago was finally reclaimed. On this day 93 years ago Armenian National Council declared Armenia an independent state.

“Given the circumstances of the collapse of Transcaucasia and declaration of independence on behalf of Georgia and Azerbaijan, Armenian National Council declares itself the supreme and sole authority of Armenian districts,” reads Armenian Declaration of Independence. May 28 is officially celebrated as Republic Day since 1992.  

Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման օր
              Հայոց պետականության վերականգնման տոն:
 Սարդարապատի հերոսամարտի հաղթանակից հետո, հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:
Մայիսի 28-ը Հայաստանում և Արցախում առանձնահատուկ տոն է

  

    Հանրապետության օր:

   1918-ի այս օրը վերականգնվեց երկար դարեր խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ պայքարում և կասեցվեց նրանց առաջխաղացումը: Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, և մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը


 «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու». Այս խոսքերով ձևավորվեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Արդեն հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը, 11 հազար քմ տարածքի վրա ձևավորվեց Հայաստանի Դեմոկրատական հանրապետությունը: Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում ստեղծեց պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները, ընտրեց խորհրդարան (նախագահ Ավետիք Սահակյան), ձևավորեց կառավարություն (վարչապետ` Հովհաննես Քաջազնունի): Սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց. 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը բռնազավթվեց բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից: 1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր

Դարեր ի վեր փափագած անկախությունն ու առաջին պետությունը կատարեց իր պատմական առաքելությունը եւ հայ ժողովրդին փրկեց կործանումից:


No comments:

Post a Comment

Яндекс.Метрика